
Թուրքիայի Իզմիր քաղաքում ութերորդ դասարանի աշակերտը դանակահարել է ուսուցչին: Ուսուցչուհին աշակերտին փորձել է տանել դպրոցի տնօրենի մոտ, քանի որ նա ուշ է ներկայացել դասի: Աշակերտը, սակայն, ընդդիմացել է, ապա նաև դանակահարել ուսուցչին: Ուսուցչուհու վիճակը ծանր է, նա հիվանդանոցում է, իսկ աշակերտը ձերբակալված է: