Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, այդպես էլ չտեղավորվելով Սարանսկի իր բնակարանում, լքել է Ռուսաստանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է գրող-երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը:
«Ժերար Դեպարդյեն, այդպես էլ չտեղավորվելով Սարանսկի իր բնակարանում, փախել է Բելգիա: Հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանում իր կարճաժամկետ կացությունը ևս մեկ անգամ իրեն համոզեց, որ ինքը ֆրանսիացի է: Ասեմ, որ նրանից երկար ժամանակ է պահանջվել դա հասկանալու համար»,- գրել է Շենդերովիչը:
Երգիծաբանը հույս է հայտնել, որ ֆրանսիացի մեծն դերասանի կյանքում այդ շրջադարձի մասին ռուսական հեռուստաալիքները կպատմեն նույնքան մանրամասն, որքան ՌԴ Դեպարդյեի այցի մասին: