Ճապոնական ավտոապահովագրական ընկերությունները սմարթֆոնների նոր հավելված են թողարկել, որը թույլ կտա կանխել վթարները գրում է auto.newsru.com-ը: Sompo Japan insurance Inc. և Nipponkoa Insurance Co. ավտոապահովագրական ընկերությունները համատեղ ուժերով սմարթֆոնների բազմաֆունկցիոնալ հավելված են մշակել, որը վարորդներին կզգուշացնի ճանապարհատրանսպորտային պատահարի վտանգի մասին:
Safety Sight հավելվածը կչափի շարժման արագությունը, իսկ սմարթֆոնի տեսախցիկը թույլ կտա գնահատել առջևում գտնվող մեքենայից եղած հեռավորությունը: Վտանգավոր տարածության վրա ավտոմեքենայի մոտենալուն պես` սմարթֆոնը ձայնային ազդանշան կարձակի: