Քոչարյանն ուզում է պարզաբանել ԲՀԿ-ի հետ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում անդրադարձը ԲՀԿ-ին նպատակ ունի պարզել ԲՀԿ-Քոչարյան հարաբերությունները: «Ժամանակը ցույց կտա էլի` իրականությունը որն  է եղել: Ովքեր ներքին խոհանոցին մոտ են կանգնած, դա գիտեն: Ինձ մի բան է հետաքրքրում` ԲՀԿ-ն արդյոք կկարողանա գտնել այն տեղը, ինչին հավակնում էր: Սա է խնդիրը, ոչ թե` Քոչարյանի հետ կապ ունեին, թե` ոչ: Վերջիվերջո, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների զգալի մասը հովանավոր ունի»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:

Շիրինյանը գտնում է, որ քաղաքական համակարգը կոլապս է ապրում: Շիրինյանը համաձայնվեց այն դիտարկման հետ, թե Ռոբերտ Քոչարյանը նախկին հարցազրույցներում նշում էր, որ այլևս հարցազրույցներով հանդես չի գա, սակայն ԲՀԿ-ի չեզոքացումից հետ, կարծես, իր մասին հիշեցնել է տալիս: «Այո, ես այդ կարծիքն ունեմ: Բայց Հայաստանում չեք տեսնում, որ նման հայտարարությունները արժեք չունեն: Կա երկու կյանք` մեկը հասարակության համար ոչ այնքան տեսանելի է, մյուսը հրապարակային քաղաքականությունն է, որը օգտագործում են հարմարության  դեպքում` ըստ պարագայի: Քոչարյանն էլ Հայաստանում հարստացած, ահռելի կարողություն ստեղծած գործիչներից մեկն է: Նա ինչպե՞ս կարող է քաղաքականությունից հեռու լինել: Չլինի էլ, կներքաշեն այդ քաղաքական կյանքի մեջ: Պարզապես դա պետք է ոչ թե ընդհատակում լինի, այլ հրապարակային` հօգուտ ՀՀ շահերի, ոչ թե կորպորոտիվ»,- մանրամասնեց քաղաքագետը:

Նրա խոսքով` իշխանությունը, երբ «Բարգավաճի գլխին այդ օյինը սարքեց, պետք է նկատի ունենար, որ քաղաքական դաշտը չի կարող դատարկ մնալ»:

Իսկ ընդհանուր առմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումները քաղաքական դաշտում քաղաքագետը բնական երևույթ է համարում:




Լրահոս