Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու. Քիմ Քարդաշյանը տպավորված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ Քլոե Քարդաշյանը համացանի իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանման և ընդունելության տպավորությունների մասին:

Սոցցանցի միջոցով իր տպավորություններով է կիսվել նաև Քիմ Քարդաշյանը: Նա մի քանի գրառում է կատարել` այդ կերպ արտահայտելով իր հիացմունքը:

«Հայաստա՛ն, մենք այստեղ ենք: Այնքան ուրախ ենք այստեղ լինել և սկսել այս կարևոր ճանապարհորդությունը: Շնորհակալ եմ բոլորից, ով ողջունեց մեզ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու և համեղ ուտելիք ուտելու»,- գրել է նա:

Մեկ այլ գրառումում ասվում է. «Ամուսինս և աղջիկս նույնպես եկել են Հայաստան՝ իմ ժառանգությունը տեսնելու և իմ նախնիների մասին իմանալու: Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»:

Այս երկու հաղորդագրությունները հրապարակված են եղել Instagram-ի էջում, իսկ Twitter-ի միկրոբլոգում նա գրել է. «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ մեր երկիրն ուսումնասիրելու: Հայրս և տատիկս ու պապիկս այնքան հպարտ կլինեին»: Այս հաղորդագրությունից հետո Քիմը երեք սրտիկ է դրել` կարմիր, կապույտ և ծիրանագույն:




Լրահոս