Իրանը չի ստորագրի ոչ մի համաձայնագիր, մինչև պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն. Ռոհանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը վերջնական համաձայնագիր չի ստորագրի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ չեղյալ չեն հայտարարվել բոլոր պատժամիջոցները. հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին երկրի պետական հեռուստաալիքի եթերից:

«Մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրի, եթե բոլոր պատժամիջոցները հենց այդ օրը չեղյալ չհայտարարվեն,- ասել է նա: -Մենք գործարք ենք ուզում, որը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների բոլոր կողմերի համար ձեռնտու պայմաններով կլինի»:

Հավելենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» համաշխարհային գերտերությունների բանակցություններն ավարտվել են Լոզանում ապրիլի 2-ին:

Համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի զանգվածային կրճատում՝ միջազգային պատժամիջոցները հետզհետե չեղյալ հայտարարելու դիմաց:




Լրահոս