Հայրը բացահայտել է որդու հետ կատարվածը. 3 եղբայր դաժան ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս ազգականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ ապրիլի 5-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Արզական համայնքում: Նույն տեղեկությունների համաձայն` եղբայրներ Արամայիս, Նարեկ և Հովհաննես Թադևոսյանները անձնական հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել իրենց համագյուղացի 17-ամյա Սուրենի հետ, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Սրա հետևանքով Սուրենը գլխի և ուսի հատվածում վնասվածքներ է ստացել:

Սակայն վերջինս հիվանդանոցում ասել է, թե վնասվածքներ է ստացել գյուղում վայր ընկնելու հետևանքով: Այդուհանդերձ, Սուրենի հայրը իրավապահներին հայտնել է, որ որդին իրողությունը ճիշտ չի ներկայացրել, քանի որ չի ցանկացել խնդիրներ ունենալ համագյուղացիների հետ:

Armlur.am-ի հետ զրույցում Արզականի համայնքապետ Նորիկ Մովսիսյանը հայտնեց, որ տուժողն իր ազգականն է, և վստահեցրեց, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել. «Ուղղակի տղաներով վիճաբանել են, իրար չեն հասկացել, ու թեթև քաշքշուկ է տեղի ունեցել: Ձեռքերով իրար հրել են»:

Նշենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս