Armlur.am-ի տեղեկություններով` այսօր` ժամը 15:00-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ:
Նշենք, որ այս պահին Քիմը գտնվում է Կասկադում: Նա վաղ առավոտից քրոջ` Քլո Քարդաշյանի հետ շրջում է Երևանում:
Հիշեցնենք, որ armlur.am-ն այսօր գրել էր, որ մինչ բոլորը քննարկում էին հայազգի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ՀՀ նախագահի լրատվության բաժնից հաղորդագրություն տարածվեց, որ աշխատանքային այցով Իտալիայի հանրապետություն և Վատիկան է մեկնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արդյունքում` Քարդաշյանին ընդունելու և պետական մակարդակով պատվելու «ծանր գործը» մնաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուսերին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արդեն տարիքն առած մարդ է, դժվար թե, նրան վստահվի Քարդաշյանին ընդունելու գործը):
Իսկ այն, որ Քիմ Քարդաշյանին անհրաժեշտ է ընդունել պետական մակարդակով, երկու կարծիք լինել չի կարող, քանի որ նրան իր մոտ ընդունում և պատվում է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Եվ հայ պաշտոնյաների անտարբեր վերաբերմունքը կարող է նեղացնել օվկիանոս կտրած և Հայաստան ժամանած ռեալիթի-շոուների թագուհուն: