Հունգարիայի ԱԳՆ-ն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նոտա է հղել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ակնկալիքով նոտա է հղել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությանը: Ինչպես հաղորդում է ևևԱրմենպրեսևև-ը` վկայակոչելով Հունգարիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտան թվագրված է սեպտեմբերի 24-ով: “Հունգարական կողմն արտահայտում է շահագրգռություն վերականգնելու դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցումը: Օգտվում ենք այս հնավարությունից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը փոխանցելու հունգարական կողմի խորին հարգանքը”,- ասված է նոտայում:
Հիշեցնենք` 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ հունգարական կողմն Ադրբեջանին էր արտահանձնել 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացներին: Չնայած հունգարական դատարանի վճռին` ցմահ ազատազրկում` 30 տարի առանց ներման իրավունքի, ոճրագորը հայրենիքում անմիջապես ներման էր արժանացել և հերոսացվել:




Լրահոս