
“Արմավիա”-ն, ըստ ամենայնի, կվաճառվի իտալական ընկերությանը: Ինչպես “Ինտերֆաքս” գործակալությանը հայտնել է “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը բանակցություններ է վարում իտալացիների հետ և չի բացառվում, որ գործարքը կկայանա: Ավետիսովայի խոսքով` “Արմավիա”-ն վաճառելու որոշումն արդեն կայացված է և կան մի շարք ընկերություններ, ովքեր ցանկանում են գնել հայկական ավիաընկերությունը: Նշենք, որ վերջին շրջանում “Արմավիա”-ն լուրջ խնդիրներ ուներ “Զվարթնոց” օդանավակայանի հետ, որը պարտքերի պատճառով շարունակ արգելափակում էր թռիչքները: