
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան – Իտալիա հանդիպումն սպասարկելու է Խորվաթիայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարն է լինելու 37-ամյա Մարիո Ստրախոնիան, ով 2008 թ., Աբովյանում, սպասարկել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ “Բանանց” – “Զալցբուրգ” հանդիպումը (0:3):
Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին, “Հրազդան” մարզադաշտում: