
Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, լսեց “Սիվիլիթաս” հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքը: Բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 27-ին, ժամը 10:45-ին:
Հիշեցնենք, որ հիմնադրամը պահանջում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: