
Կոմայգում գիշերը մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել միասեռականների։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ահազանգը ստացվել է գիշերը, ժամը 01:10-ին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել միասեռականները և մատնացույց արել մի խումբ երիտասարդների, ասելով, թե նրանք են իրենց ծեծի ենթարկողները:
Նշված երիտասարդները ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին, կատարվում է հետաքննություն: