
Ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ներկայումս դեռևս դիտարկվում է:
Միևնույն օրը Թուրքիայում տեղի կունենա Չանաքալեի ճակատամարտի առթիվ տոնական միջոցառումներ, որոնց ժամանակ Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով:
«Ռուսաստանի Դաշնությունը կներկայացվի բարձր մակարդակով Չանաքալեում մեր թուրք գործընկերների կողմից ծրագրավորած միջոցառումներին»,- լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Հայաստան կայցելի, Պեսկովն ասել է. «Հարցը նախկինի նման դիտարկվում է, մենք համապատասխան հայտարարություն կանենք»: