Այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 21-ամյակը: Այս տոնն ունենալու մասին մեր պապերն ու հայրերը երազել են, մեր սերունդը եւս թանկ գին է վճարել` հանուն անկախ հայրենիքում ապրելու իրավունքի: Արդեն 21 տարի է` մեր բոլորիս երազանքն իրականություն է դարձել, սակայն այս օրն այդպես էլ չի վերածվում համազգային տոնի: Այն չի դառնում տոն բոլորի համար` բանվորի ու բժշկի, մանկավարժի ու գործարարի: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դժգոհությունը մեր անկախ երկրից: Թե որքանով է այդ դժգոհությունն արդարացված, այլ հարց է: Կարեւորն այն է, որ դժգոհության այդ համատարած մթնոլորտում չկորի անկախության` բացարձակ արժեք լինելու գիտակցությունն ու դրանով հպարտանալու զգացողությունը: Ի վերջո, երկիրն անկախ է իր անկախ քաղաքացիներով: Շնորհավոր բոլորիս տոնը:
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ