Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր պետք է Քննչական կոմիտե բերվեին «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամները` «100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանը, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանը, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: Նրանց պետք է մեղադրանք առաջադրվեր։
Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը Քննչական կոմիտեից հայտնեց, որ ձերբակալվածներին կոմիտե են բերել Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները: