ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի զուգադիպությամբ՝ Բեգլարյան եղբայրները պարբերաբար դառնում են այս իշխանությունների քարոզչության քավության նոխազը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքից հեռացրել է պետական գնումների գործակալության պետին՝ Հակոբ Բեգլարյանին, որը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Պատճառն այն է, որ դեռ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այդ ոլորտում չարաշահումներ են հայտնաբերվել, ու մեղավորները պետք է պատասխան տան: Ժամանակին Ս. Սարգսյանի պահանջով նույն աղմուկ-աղաղակով Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Գ. Բեգլարյանը Ս. Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ընկերներից մեկին ապտակելու համար:




Լրահոս