Տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարծում, թե միտումնավոր բան կա: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպին` այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետը նկատողություն էր արել Գ. Սահակյանի որդուն` Արման Սահակյանին: Վարչապետը մասնավորապես նշել էր. «Պարո´ն Սահակյան, Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը կառավարության նիստում նկատողություն է անում Արման Սահակյանին:
Անդրադառնալով այդ նկատողություններին` Գալուստ Սահակյանը նշեց. «Ես էլ եմ այստեղ շատերին նկատողություն անում, էնպես որ դրա տակը ինչ-որ բաներ մի´ փնտրեք: Աշխատանքային պրոցես է, պետք է ասեն, խոսեն, քննարկեն»: