Միլանի արդարադատության նախարարության շենքում փոխհրաձգություն է գրանցվել, ինչի արդյունքում կան զոհեր, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Միջադեպի պահին դատարանը դիտարկելիս է եղել կեղծ սնանկության գործ: Տեղեկացվում է, որ հենց դատական լսումների ժամանակ կրակը բացել է պատասխանող կողմը՝ ձեռնարկատեր Կլաուդիո Ջարդիելլոն:
AGI իտալական գործակալության տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, ևս մեկ մարդ վիրավորվել է: Կրակողը փախուստի է դիմել, ներկայում նրան որոնում են շենքի ներսում: Շենքում միջադեպի պահին գտնված մարդիկ տարհանվել են:
Դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից: