Վերջին օրերին ՀՀ կառավարությունը նախագծել է հերթական չարաբաստիկ նախագիծը, որով մի քանի ընկերություններ ստիպված կլինեն ինքնալուծարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանը մտադիր է հաջորդ տարվանից արգելել ընկերություններին ներկրել հսկիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Այդ մենաշնորհը տրվելու է ՀՀ պետեկամուտների կոմիտեին: Ասել է թե՝ ցանկացած ընկերություն այսուհետ ստիպված է լինելու ՀԴՄ գնել բացառապես հարկային տեսչությունից: Ինչպես հայտնի է, այսօր գործարարները հարկային տեսչությունից են գնում նաեւ ՀԴՄ կտրոնների փաթեթները, որոնք Հայաստան է ներկրում ՊԵԿ նախագահը: Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանը զարկ է տալիս հերթական բիզնեսին, ինչպես միշտ՝ մանր ու միջին գործարարների հաշվին: Ի դեպ, այսօրվա դրությամբ ՀԴՄ են ներկրում 5-6 կազմակերպություններ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ