Կրքոտ ելույթ էր, չարչարանքիդ ապաշխարանք. Ռուբիկ Հակոբյանը` Վարդան Այվազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գազամատակարարման հարցերով հանձնաժողովի եզրակացության եզրափակիչ ելույթի ժամանակ ոգևորված ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա անդրադարձավ բոլոր քննադատություններին, իր և հանձնաժողովի աշխատանքը թերագնահատողներին: Իր խոսքում Վ. Այվազյանը դիմեց նաև պատգամավորներ Ռուբեն Հակոբյանին և Արամ Մանուկյանին:

Նրա ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց Ռուբիկ Հակոբյանը և նշեց. «Իսկապես ձեր էս կրքոտ ելույթից հետո պետքա ասեմ` չարչարանքիդ ապաշխարանք, լավ ես աշխատել: Բոլորիդ շատ դուք կպաք հանձնաժողովին, որովհետև գրեթե այստեղ հանձնաժողովին կպնողներ եղան, մեր աշխատանքն այստեղ գնահատվեց: Չգիտեմ, ձեր նյարդերն ինչու են լարված, հատկապես ցուցամատի օգտագործումով: Ես խնդրում եմ, որ ձեր կողմից նույնպես ճիշտ գնահատվեր»:

Ապա խոսեց նաև Արամ Մանուկյանը: «Ոչ միայն անունս է տվել, այլ ամբողջ ելույթի ընթացքում ձեռքը ինձ էր ուղղված: Հայտարարում եմ` չի եղել դեպք, որ ես չմասնակցեմ հանձնաժողովի աշխատանքային», – նշեց նա:




Լրահոս