ԱՄՆ-ի DOLBY -ի կինոթատրոնում կայացել է Հարութ Բալյանի մենահամերգը: Այն կազմակերպված է եղել ամենաբարձր մակարդակով: Համերգի ժամանակ Հ. Բալյանը հանդես է եկել նոր համերգային ծրագրով, կատարել է ժողովրդական երգ, եղել է երգի պրեմիերա, զուգերգեր: Այս մենահամերգի համար Հայաստանից մեկնել է դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով ներկայացել է Անուշավան պապի կերպարով:
Մենահամերգից հետո երգիչը Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:
– Բավականին ծանր, պատասխանատու գործ է մենահամերգ ունենալը: Ովքե՞ր էին քեզ քաջալերում, ոգևորում: Հաշվի առնենք նաև, որ ԱՄՆ-ում չափազանց դժվար է մենահամերգ կազմակերպելը կապված նաև ֆինանսական ահռելի ծախսերի հետ:
– Արդեն 26 տարի այստեղ եմ ապրում և գիտեի` ժողովրդի կողմից սեր կա դեպի իմ երգարվեստը: Այդ էլ ինձ ուժ էր տալիս, ոգևորում, որ չընկճվեմ դժվարությունների առաջ, առավել ևս, որ իմ գործը սիրով ու սրտանց եմ անում: Ես չեմ դժգոհում իմ կողքին կան մարդիկ , ովքեր օգնում են ինձ, թեև վերջին խոսքը միշտ իմն է լինում: Դժվարությունների դեպքում կային մարդիկ որոնց վրա կարող էիր հույս դնել, հենվել: Իհարե, կան մարդիկ, որ դժվարությունների դեպքում հենվում և վստահում եմ, նրանք իմ ծնողներն են, եղբայրներս, մտերիմ մարդիկ: Սակայն իմ ամենամեծ հույսը և հենարանը Աստված է, ով մեզ հետ է ուրախ, թե տխուր պահերին:
– Սպասումներդ իրականացա՞ն, ինչ զգացողություններ ունեք:
– Այո, լիարժեք իրականացան: Մենահամերգի տեսագրությունը կլինի վաճառքում , համացանցում: Անպայման կլինի շատ շուտով: