ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, Տիգրան Սարգսյանը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը` նվազագույն աշխատավարձը 32,5 հազ. դրամից բարձրացնել մինչեւ 72,5 հազ. դրամի: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, թե Հ. Բագրատյանի առաջարկն անտանելի կլինի պետական բյուջեի համար: «Ժողովուրդ»-ի խնդրանքով Հ. Բագրատյանը, անդրադառնալով կառավարության բացասական որոշմանը, նշեց, թե ինքը արդարացված չի համարում այն: «Ինձ հայտնի չեն ո՛չ իրենց փաստարկները, ո՛չ էլ հակափաստարկները: Մերժելու է, թող մերժի: Կառավարությունը բացատրություն է տվել, որ դա կավելացնի ստվերը: Բացարձակ անհեթեթություն է, մինիմալ աշխատավարձը կրկնապատկելու համար 2 մլրդ դրամի ծախս է պետք»,-ասաց պատգամավորը:




Լրահոս