«Ժողովուրդ»-ին ահազանգած մի խումբ բնակիչներ դժգոհեցին, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում սեպտեմբերի 23-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն առայժմ հիշեցնում են «ահաբեկչական» գործողություններ: Կողբի անտառտնտեսության պետ, ԱԺ նախկին պատգամավոր Վասիլ Չիլինգարյանն ամեն ինչ անում է՝ իր դրած թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Նա սպառնում է մարդկանց, թե «կդատեմ», «կսննկացնեմ», «թոշակ չեմ տա»: Իսկ մի մասին էլ խոստացել է կտրոններ բաժանել՝ անտառանյութ ձեռք բերելու համար: Զրուցեցինք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ՝ պարզելու համար, թե իրականում է ինչ է կատարվում գյուղում: «Նման բան չկա, ով որ Սուրեն Մարտիրոսյանի դեմ աշխատելու է, մեկ է՝ նա է ընտրվելու, քանի որ ամենալավ գյուղապետերից մեկն է»,-եզրափակեց մարզպետը:
ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ