Քիմ Քարդաշյանը հետնամուտքով դուրս եկավ Կառավարության շենքից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Քիմ Քարդաշյանի հանդիպումը կառավարության մակարդակով ավարտվեց: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ամերիկահայ հեռուստաաստղը Կառավարության շենքից դուրս եկավ հետնամուտքով և ուղեկցող մեքենաներով գնաց դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց:

Այստեղ նրան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր սպասում են տասնյակ երկրպագուներ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քարդաշյան քույրերը զբոսանքի են դուրս եկել մայրաքաղաք Երևանում: Ապա նրանց, ինչպես և սպասվում էր, հյուրընկալեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս