Այսօր Մոսկվայի բորսայում ռուբլին նկատելիորեն աճել է դոլարի ու եվրոյի նկատմամբ. արտարժույթներն հերթական անգամ թարմացրել են վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենց գրանցած նվազագույնը:
Դոլարի սակարկություններն այսօր սկսվել են 52,92-53,35 ռուբլու շրջանակներում, հաջորդող րոպեներին դոլարի փոխարժեքը կազմել է 53.05 ռուբլի, ինչը 59 կոպեկով ավելի ցածր է, քան նախորդ փակումն է եղել:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», վերջին րոպեներին արտարժույթները շարունակել են անկում գրանցել: Երկու արտարժույթներն էլ նախորդ փակման համեմատ անկում են գրանցել ավելի քան 1 ռուբլով ու թարմացրել են 2014 թվականի նվազագույնը: