Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, ուղղակի քննարկումների փուլ է, և փոփոխություններն անպայման լինելու են:
Սահակյանը նշեց, թե հանձնաժողովն աշխատում է, և առաջարկներ կան:
«Կարծում եմ՝ սահմանդրության հանրաքվեն կլինի կա´մ աշնանը, կա´մ գարնանը»,-ասաց Սահակյանը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, որ պետական պարտքը մեծ չափերի է հասնում, և Հայաստանն աղքատանում է, Սահակյանը նշեց. «Ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանկացածն իր կարծիքն ասում է: Վերջին հաշվով` նման տիպի կարծիքները արտահայտում է ինքը ժողովուրդը, այսինքն` եթե խոսքը սահմանադրությանն է վերաբերում, դա կորոշի ժողովուրդը»: