ԿԽՈՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին՝ «խայտառակություն» որակելով Հանրային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների վիճակը: Սակայն ՕԵԿ-ական նախարարը վարչապետին շտապել է ասել, որ այդ աշխատանքները կատարվել են 2008-2011թթ.՝ ակնարկելով ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վ. Վարդանյանի հետ, սակայն նրա փոխարեն պատասխանեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Խորհուրդ կտամ, որպեսզի վարչապետը հիմա ոչ թե փնտրի մարդիկ, որոնց վրա կարելի է մեղք բարդել եւ փուքս թողնել, գոլորշի բաց թողնել, այլ պատասխանատու կերպով անդրադառնալ աչքի առաջ եղած, ներկայում շարունակվող խնդիրներին, դրանց ռեալ պատասխանատուներին: Եւ որոշակի էմոցիոնալ արտահայտություններ չփորձել տեղափոխել ուրիշների ուսերի վրա: Հանրությունը, անշուշտ, կտեղեկանա այդ պատմության հետ կապված մանրամասներին: Մենք առաջիկայում կունենանք խորհրդակցություն եւ դրա մասին կտեղեկացնենք»,-ասաց ԲՀԿ խոսնակը:




Լրահոս