
«Լկտիություն եւ այլանդակություն է հանրային գրադարանում»:
Տասնամյակներ շարունակ Հանրային գրադարանը բոլոր տարիքի ուսումնասեր մարդկանց ամենասիրելի վայրերից մեկն է համարվել: Ուսանողական տարիներին գուցե Տիգրան Սարգսյանն էլ է օգտվել այդ հաստատությունից, բայց տասնամյակներ անց երեւի մոռացել է դրա գոյության մասին: Ու էլի չէր հիշի, եթե «հանկարծ» չպարզվեր, որ գումարներ են փոշիացել: Բայց ամեն ինչ որոշակի է պետք ասել: Ազգային գրադարանում լկտիություն երբեւէ չի տիրել ու չի տիրի. պարզապես գրադարանի անվան տակ որոշ լկտիներ փորձել են հարստանալ: Ու կարծես թե բավական լավ է ստացվել: