Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Գուստ,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը:
Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:
Շնորհակալություն Ձեր կատարած ծավալուն աշխատանքի և ցուցաբերած հստակ դիրքորոշման համար:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: