
«Ցանկություններ շատ ունեմ, բայց կոնկրետ ԲՀԿ-ական դառնալու ցանկություն չունեմ»:
Լավանդայի Արայիկի հայացքը մշտապես ապագային է ուղղված: Ցանկացած հարցից նա միշտ կա՛մ խուսափում է, կա՛մ դրա լուծումը լավատեսորեն թողնում ապագային: Թեեւ մյուս կողմից ի՞նչ անի ձախողակ գործարարը, երբ նրա բոլոր քաղաքական նախաձեռնությունները մեկը մյուսի հետեւից տապալվում են: Ճիշտ է, նա շատ ցանկություններ ունի, բայց հարցն էլ այն է, որ դրանք ոչ մի կերպ չեն իրականանում՝ այդպես էլ ցանկություն մնալով: Ու հույսը չկորցնող գործարարը, ՕԵԿ-ից հիասփաթվելով, միգուցե հիմա էլ ԲՀԿ-ի կամ այլ ՀԿ-ի միջոցով փորձի իրականացնել իր քաղաքական երազանքները: