
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հայտարարության տեքստը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն արժեքավոր հայտարարություն համարեց: Նա նշեց, որ ցեղասպանությունները պետք է դատապարտվեն:
«Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և շատ բնական է, որ պետք է հայտարարություն ընդունենք, կոչով հանդես գանք միջազգային հանրությանը, տարբեր երկրների խորհրդարաններին ու միջխորհրդարանական ու տարբեր միջազգային կառույցներին, որպեսզի նրանք դատապարտեն Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց նա:
Շարմազանովը հայտարարեց, թե պետք է ցույց տալ, որ ժխտողականությունը նույնքան վտանգավոր ու հանցավոր է, որքան ցեղասպանություն իրականացնելը: ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ այն հռետորների հետ, ովքեր ասում են, որ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը պետք է լինի Հայոց սփյուռքի մենաշնորհը:
«Դա աբսուրդ է, բարեկամնե´րս։ Ինչ է թե չվտանգենք Թուրքիայի հետ հարաբերություները. է Թուրքիան ե՞րբ է ճանաչել ցեղասպանությունը որ»,-հարց հնչեցրեց նա: