Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի գործակալ Ռենե Ռամոսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «արքայական ակումբ»-ից:
«Սերխիոն երջանիկ է «Ռեալ»-ում: Մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Սերխիոն հանդես կգա «Ռեալ»-ում, որը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել:
Կքննարկենք նոր պայմանագրի պայմանները, երբ ակումբի ղեկավարությունը հրավիրի ինձ: Առայժմ այդպիսի առաջարկներ չեն եղել»,- նշել է նա: