
Քննիչները հաստատել են, որ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանումից մեկ օր առաջ Անդրեաս Լուբիցը համացանցում լուծողական դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկություն է որոնել , գրում է express.de:
Հրատարակչությունը հայտնում է, որ լուծողականի միջոցով երկրորդ օդաչուն պլանավորել է ստիպել կապիտան Պատրիկ Զոնդերհայմերին լքել օդաչուական խցիկը: Սույն տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Germanwings ավիաընկերության ուղևորատար «Աէրոբուսը», որն Իսպանիայից Գերմանիա է թռչելիս եղել, կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում՝ լեռնային շրջանում: Ինքնաթիռում 144 ուղևոր է գտնվել ու անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են: