
Այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան:
«Ես ողջունում եմ տիկին Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան:
Միջազգային մամուլը երեկվանից լցվեց այնպիսի հայտարարություններով, որ ՀՀ գոյություն ունի, որտեղ եկել է Քարդաշյանը, և որտեղ էլ տեղի է ունեցել ցեղասպանություն, որը դատապարտել է»,- նշեց Փոստանջյանը: