Վիգեն Քոչարյանը` Արդարադատության նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիգեն Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարի` Հովհաննես Մանուկյանի գրառումից

«Շնորհավորում եմ մեր թիմի նոր անդամին՝ Վիգեն Քոչարյանին (Vigen Kocharyan) նշանակման կապակցությամբ:

Կարծում եմ, որ նրա փորձն ու գիտելիքները լավագույնս կիրացվեն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Մեր աշխատանքային կոլեկտիվը համալրվեց ևս մեկ բանիմաց, գիտակ և հայրենասեր գործընկերոջով, ինչը նոր լիցք կհաղորդի մեր աշխատանքներին:

Աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում, Վիգեն»,-ասված է գրառման մեջ::




Լրահոս