Մոտ կես ժամ առաջ ավարտվեց ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում։ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին ընթանում է ՀԽ համակարգող Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության հատուկ ջոկատայինները Քննչական կոմիտե են բերել «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներ «100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԽ անդամները ձերբակալվել են ապրիլի 24-ին անկարգությունների նախապատրաստվելու կասկածանքով: