Սիրիական բանակը պատրաստվում է ազատագրել «Յարմուկ» փախստականների ճամբարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինական շարժման ներկայացուցիչները սիրիական բանակի հրամանատարության հետ համատեղ պատրաստվում են գործողություններ վարել Դամասկոսի արվարձանում գտնվող «Յարմուկ» փախստականների ճամբարն ահաբեկիչներից ազատագրելու համար, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի բանակի քաղվարչությանը:

Անցած շաբաթ «Իսլամական պետության» զինյալները հարձակվել  ու գրավել են Սիրիայի մայրաքաղաքից 6 կմ հեռավորության վրա գտնվող պաղեստինական ճամբարի մեծ մասը: Սիրիայի ռազմաօդային ուժերն ու հրետանին բազմիցս ավիահարվածներ են հասցրել այն հատվածներին, որտեղ փորձել են իրենց դիրքերն ամրապնդել ահաբեկիչները: Այս պահին «Իսլամական պետությունը» վերահսկում է ճամբարի տարածքի 70%-ը:

«Ստեղծված իրավիճակում սիրիական բանակը կատարում է իր ազգային պարտքն ու հակազդում է ահաբեկչական խմբավորումների նոր տեղաշարժին»,- հայտնել են բանակի քաղվարչությունից:




Լրահոս