ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ երգչուհիներ Արմինկան եւ Ջուսը ընկերություն էին անում, բայց չգիտես, թե ինչ սեւ կատու անցավ նրանց միջով, եւ այժմ աղջիկները ոչ միայն չեն շփվում իրար հետ, այլեւ լարված հարաբերությունների մեջ են:  
Վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ Արմինկան իր եւ Ջուսի վատ հարաբերությունների մասին խոսելիս նման կերպ է արտահայտվել. «Ուզում եմ ասել, որ ես ընդհանրապես չեմ խոսում դատարկ բաներից ու դատարկ տեղերից, այդ աղջիկն ինձ համար դատարկ տեղ է»:
Ջուսն էլ որոշել է չլռել ու պատասխան տալ Արմինկային: «Եթե ես խոսեմ իր մասին, ապա դա Արմինկայի համար կլինի շատ մեծ PR, որը ես չեմ ուզում անել: Թող շարունակի դատարկության մեջ մնալ»,-հայտարարել է Ջուսը, ապա պարզաբանել, թե իր եւ Արմինկայի միջեւ վեճը ծագել է տարիներ առաջ: Արմինկային ինչ-որ երրորդ անձ ասել է, թե իբր Ջուսն իր շրջապատում հայտնել է, որ Արմինկան իր գրած երգերի շնորհիվ է ճանաչված դարձել: Սակայն Ջուսը պնդում է, որ ինքը նման բան չէր ասի. «Ես նման բան չէի կարող ինձ թույլ տալ, որովհետեւ իմ գրած բոլոր երգերն ինքը շատ լավ է կատարել, ու ինքն իմ ամենամոտիկ ընկերուհին էր, ում մասին ես երբեք նման բաներ չէի կարող խոսել»:




Լրահոս