ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել, թե ինչով է պայմանավորված Երեւան քաղաքի երթուղային տաքսիների ցուցանակների փոփոխությունը: Մասնավորապես միջանկյալ փողոցների մասին տեղեկությունները բացակայում են: Ինչո՞ւ է նշվում միայն երթուղու ելակետը եւ վերջնակետը:

Անահիտ Համբարձումյան (25 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անահիտ Համբարձումյանի հարցմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսները (միկրոավտոբուսները) կահավորվում են երթուղու համարի, սկզբնակետի եւ վերջնակետի նշմամբ դիմային ցուցատախտակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 30.08.2007 թվականի հ.1042-Ն որոշման պահանջների համաձայն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ քաղաքապետարանի պատասխանը գրագետ է եւ հիմնավորվում է օրենքի դրույթներով, համենայնդեպս, քաղաքացուն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչով է պայմանավորված կառավարության նման որոշումը: Ամեն դեպքում, թեեւ  կառավարությունը բարձրաձայնում է մեր երկրում տուրիզմի զարգացման քաղաքականության մասին, սակայն իր որոշումներով չի նպաստում դրա իրականացմանը:




Լրահոս