ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բազմազավակ մայր եմ, ունեմ 4 երեխա: Երկվորյակ տղաներիցս մեկը (4 տարեկան) ի ծնե ունի ԺՃկ հիվանդություն (հեմիպլեգիա, հեմիպարեզ), որն առաջացել է թթվածնային քաղցի պատճառով: Նա ունի նաեւ գեպտախիզմ, պորտի գրիժա, զուգամիտվող շլություն: Ցանկանում եմ «Կարմիր խաչ»-ի միջոցով տղայիս տանել արտասահման (եվրոպական որեւէ երկիր) բուժման նպատակով: Խնդրում եմ ասել, թե ես ում պետք է դիմեմ եւ ինչ փաստաթղթեր ներկայացնեմ բուժումն իրականացնելու համար:

Աննա Բաբայան (39 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Հանրապետությունից դուրս հիվանդի ուղեգրումը կազմակերպվում է ԱՊՀ երկրների շրջանակներում, եթե առկա են՝
l առաջնակի ուղեգրման համար՝ ՀՀ տարածքում հիվանդի բուժման (հետազոտության) անհնարինության վերաբերյալ տվյալ բնագավառի ՀՀ առողջապահության նախարարության մանկական գլխավոր մասնագետի կամ տվյալ ոլորտի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում՝ մասնագիտացված բժշկական կենտրոնի (որտեղ բուժվել է կամ դիսպանսեր հսկողության տակ է գտնվում երեխան) եզրակացությունը՝ վավերացված վերջինիս հիմնական աշխատավայրի (բժշկական կազմակերպության) կլոր կնիքով,
l կրկնակի ուղեգրման համար՝ հրավիրող բժշկական կազմակերպության եզրակացությունը (հրավերը):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իր իրավասությունների շրջանակներում արտասահմանյան այլ երկրներում հիվանդի բուժման կազմակերպման գործառույթ եւ համապատասխան ընթացակարգ չունի, հետեւաբար չի կարող աջակցել արտերկրում երեխայի բուժման կազմակերպման գործընթացին:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, ցավալի է, որ պետությունն անգամ նման հիվանդներին չի ցանկանում աջակցել: Փոխարենը բարձրաստիճան պաշտոնյաներն ընտրությունից ընտրություն բարձրաձայնում են իրենց կատարած բարեգործությունների մասին:




Լրահոս