Հայկական Ժամանակ. Տուգանված կառավարական Էլիտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 22-ի համարում հայտնել էր, որ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի օրըև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական ընդունելությանը մասնակցող իշխանական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների ավտոմեքենաներից բացակայում էին տեխզննման և ԱՊՊԱ կտրոնները, նաև հրապարակել էր դրանց լուսանկարները: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից երեկ “ՀԺ”-ն տեղեկացավ, որ նշված մեքենաների տերերն արդեն տուգանվել են:
Հրապարակած լուսանկարներում պատկերված մեքենաներից մեկը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանինն է, մյուսը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինը, երրորդըև “Ջերմուկ գրուպի” տնօրեն Աշոտ Արսենյանինը, մնացած հինգ մեքենաները, ինչպես տեղեկացրեց Ահարոնյանը, ԱԺ պատգամավորների մեքենաներ են: Հինգ պատգամավորների անունները երեկ այդպես էլ պարզել չհաջողվեց: Թերթը նշում է, որ մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոնի բացակայության համար նախատեսվում է 10 հազար, իսկ տեխզննման կտրոնի բացակայության համարև 50 հազար դրամ տուգանք:




Լրահոս