
«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող, «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին քիչ առաջ ևս մեղադարանք առաջադրվեց:
Հիշեցնենք, որ մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանին, ում Քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում։