Կիրակի օրըև սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռներըև դրանք փոխարինելով երկաթյա դռներով: “Հրապարակ”-ը գրում է, որ Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերևս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեցև քաղաքապետ դարձավ գործող հանրապետական քաղաքապետըև Հարություն Սարգսյանը: Ընտրություններից հետո վայքեցիները կես կատակ-կես լուրջ անհանգստանում էինև “կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի”:
Հրապարակ. Վայքեցիներն անհանգստացած են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ