
Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: “Ժառանգության” փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ոԲչ հաստատել, ոԲչ հերքել է լուրը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգիան Ուրիխանյանը հերքել է: “Մեզ մնում է ավելացնել, որ “Ժառանգության” նկատմամբ ԲՀԿ-ականների դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաև իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է. և գուց” Րաֆֆուն պաշտպանելու մասով որևէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի: