ՀԺ.Ռուս ոստիկանը շպրտե՞լ է Խոսրով Հարությունյանի պատգամավորական վկայականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի ուշագրավ պատմություն, որն առնչվում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանին: Ըստ “ՀԺ” աղբյուրների, նա այս ամառ մեկնել է հանգստանալու. Վրաստանի սահմանով ՌԴ մտնելուց հետո նրան կանգնեցրել է ռուս ոստիկանը: Հարությունյանը ոստիկանին է մեկնել Սժ պատգամավորի իր վկայականը, որը վերջինս վերցրել ու շպրտել է: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս միջադեպի մասին հարցրել է Հարությունյանին, նա ասել է. “Նման բան չկա, դա ֆանտազիայի ոլորտից է: Ես կնոջս հետ մեքենայով գնացել եմ ծովափ` իմ քաղաքացիական անձնագրով և վարորդական իրավունքով: Վերջ: Ազովի ծով էի գնացել: Դա ինչ-որ մեկի հիվանդ երևակայության արդյունք է: Այն էլ ասեմ, որ ես ոստիկանների հետ ընդհանրապես պրոբլեմ չունեմ, ռուս է, օսեթ է, թե ուկրաինացի: Ես նույնիսկ Հայաստանում իմ վկայականը ոչ ոքի ցույց չեմ տալիս”: Ի դեպ, նա հետաքրքրվել է, թե որտեղից ենք լսել այդ տեղեկությունը:




Լրահոս