«ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան-Լավրով հանդիպմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերինախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը:

«Ռուսաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ ռուսական և հայկական որոշ լրատվամիջոցներ ապրիլի 9-ին շրջանառել են այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը՝մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:




Լրահոս