
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշում է կայացրել «արքայական ակումբ»-ում մնալ մինչև 2017 թվականը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ մադրիդցիները փոխարինող են փնտրում 33-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն Կասիլյասը նախընտրում է մնալ թիմում մինչև պայմանագրի ավարտը: Առաջիկա երկու մրցաշրջանում Կասիլյասը կվաստակի 15.5 մլն եվրո: