
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի “Փյունիկի” երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի “Մեծ” ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:
footballexpress.am