
Ստեփանակերտի օդանավակայանը հաջորդ շաբաթվանից կհանձնվի շահագործման, սակայն կոնկրետ թե որ օրն է լինելու բացման արարողությունը դեռ հստակ չէ։ Այս մասին eMedia .am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։ “Ես իրավունք չունեմ ասելու թե կոնկրետ որ օրն է բացվելու, բայց կարող եմ ասել, դա լինելու է մոտ օրերս”,-ասաց Դ. Ադբաշյանը։ Հարցին, թե ով է լինելու բացմանը, և այնտեղ լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Ադբաշյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ։
“Ես նման քաղաքական հարցից տեղյակ չեմ և չեմ կարող պատասխանել”,-նշեց Ադբաշյանը։